ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

300-400 մլն խմ կեղտաջուր չի ենթարկվում համապատասխան մաքրման

300-400 մլն խմ կեղտաջուր չի ենթարկվում համապատասխան մաքրման
03.06.2013 | 16:38

Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդիա ՆԱՐԻՄՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ջրային ռեսուրսների կառավարման և ջրօգտագործմանն առնչվող խնդիրներին:

Թեև, բանախոսի խոսքով, Երկիր մոլորակի մակերևույթի 76 տոկոսը ջրային հատված է, սակայն, պատկերն այնքան էլ ուրախալի չէ, քանի որ ջրային ռեսուրսներից քաղցրահամ են միայն 3 տոկոսը և մատչելի` 44 հզր կմ խորանարդը:
Հայաստանում մատչելի ջրային ռեսուրսները տարեկան կազմում են 46 մլրդ մ/խ կամ 46 կմ/խ: Այդ ռեսուրսները առաջանում են տեղումների շնորհիվ և գոլորշացման հետևանքով: Ըստ Վ. Նարիմյանի, մենք ունենք նաև ջրային պահպանության խնդիրներ: «Այսօրվա դրությամբ բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն տրված է 6, 6 մլրդ խմ-ին, որից 1,1 մլրդ խմ-ը նախատեսված է խմելու համար, 0,2 մլրդ խմ-ն արտադրության համար, 3,7 մլրդ խմ-ն ոռոգման նպատակով և 1,6 մլրդ խմ-ը` ձկնորսության համար»,-տեղեկացրեց նա, հավելելով, որ հանրապետությունում առաջանում է նաև շուրջ 300-400 մլն խմ կեղտաջուր, որը ցավոք, չի ենթարկվում համապատասխան մաքրման:
Հանրապետության ջրային ռեսուրսները կազմում են 6 մլրդ խմ, որոնցից մեր 72 ջրամբարներում կարողանում ենք ամբարել 1,2 մլրդ խմ, մինչդեռ, ինչպես պարոն Նարիմյանն է նշում, տեսականորեն հնարավոր է ընդհանուր հաշվով ամբարել մոտավորապես 2-2,5 մլրդ խմ ջուր:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ